«Դուք Հովհաննավանքում ծնկի էիք եկել Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ մեղքերի թողություն էիք անում»,- հարցին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպատասխանեց: Իսկ՝ «աջակցո՞ւմ եք կարգալույծ եղած քահանային. նորմա՞լ է, որ կարգալույծ եղածը պատարագ է մատուցում» հարցին, ասաց. «Պարզ չէ՞ր իմ մասնակցությունից, որ աջակցում եմ: Նա կարգալույծ չի արված»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում է. նա փակ հանդիպում է անցկացրել ՔՊ խմբակցության հետ:
