«Ամուսնությունը երկար չի տևել և շատ դժվար ճանապարհով չեմ անցել, որովհետև երկուսս էլ հասկացանք, որ իրար համար չենք ու Կայայի համար ճիշտ է այս որոշումը կայացնել: Առանց կոնֆլիկտների ու տոքսիկ հարաբերությունների շատ ճիշտ ու հասուն որոշում էր երկուսիս կողմից: Կարծում եմ այն մարդիկ, ովքեր երջանիկ չեն, պետք է այդ որոշումը կայացնեն ու իրենց երջանիկ զգան»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով ամուսնալուծության մասին, անկեղծացել է Մանե Գրիգորյանը:
Նա նաև նշել է, որ այս պահին երջանիկ է ու գտել է նրան, ում փնտրել է ամբողջ կյանքում:
«Գտել եմ նրան, ով ինձ օգնել է վերակենդանանալ»,- հավելել է նա:
