«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է, բայց իրար շնորհավորելու առիթ գտնում եք»․ Գառնիկ Դանիելյան

«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է ձեր թեթև ձեռամբ, բայց դուք իրար անընդհատ շնորհավորելու առիթ եք գտնում»,- Արարատ Միրզոյանի զեկույցի ժամանակ նկատեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրանից առաջ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն էր շնորհակալություն հայտնել Միրզոյանին՝ արտաքին արդյունավետ քաղաքականության համար։
Գառնիկ Դանիելյանը խոսեց Վրաստանի տարածքում հայ բեռնափոխադրողների խնդիրներից․ «Եթե Վրաստանի հետ հարաբերությունները լավ են, ապա ինչո՞ւ են մեր բեռնափոխադրողները նման խնդիրների բախվում։ Ավելին՝ նրանք ստիպված են ինքնուրույն, գումարի դիմաց լուծել այդ խնդիրները։ Բա էդ փայլուն հարաբերությունների շրջանակներում ինչո՞ւ չեք կարողանում հարցերը լուծել։ Խնդիր է նաև, որ հարյուրավոր բեռնափոխադրողների մուտքը արգելվել է ՌԴ տարածք, մարդիկ նաև ձեզնից են լուծումներ ակնկալում»,- ասաց Դանիելյանը:

Միրզոյանը պատասխանեց․ «ՌԴ-ում բեռնափոխադրողների 90 օրվա սահմանափակման վերաբերյալ կարող եք ինքներդ փորձել հասկանալ՝ ի՞նչ են այնտեղ մտածում։ Մենք քայլեր ձեռնարկում ենք խնդրի լուծման ուղղությամբ»։
«Հասկացա, որ և՛ Վրաստանի, և՛ ՌԴ-ի էս կնճռոտ հարցերով ես պիտի զբաղվեմ։ Վաղը զանգեմ արտգործնախարարներին, տեսնեմ՝ ոնց եմ հարցը լուծում»,- հեգնեց Դանիելյանը։

Latest

Էրեկ երեխու մոր ծնունդն էր, ախպոր հետ իջել են ներքևի հատվածները խաղալու, մեկը հետ ա եկել, մյուսը՝ չէ
«Ծնկի էիք եկել. ի՞նչ մեղքերի թողություն էիք խնդրում». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին
Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել․ գյուղից քիչ վերև հագուստի կտորներ են հայտնաբերվել․ ինչ են հայտնում փոքրիկի հարազատները
Իշխան Սաղաթելյանին կբանտարկե՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աննայի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Թամարյան Ռոբերտը, օրերս նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծ գլխաքանակ ոչխարներ են uատկել
Սարո Թովմասյանն իր թանկարժեք Lamborghini-ով տեսանյութ է հրապարակել
Ո՞վ է եղել Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հետ․ նոր մանրամասներ
Անի Գևորգյանը հայտնաբերվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ