«Մի հատ ձենդ կտրի, աղջի՛կ ջան». Ռուբեն Ռուբինյանը՝ Աննա Մկրտչյանին

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց: «Ոխ են հանում ՀՀ քաղաքացիներից՝ բեմադրված պատժիչ գործողություններով: Վերջին արարը Գյումրիի հրապարակում էր: Չեմ գուշակի՝ որտեղ կլինի հաջորդն ու քաղաքացիների որ խմբի նկատմամբ կկիրառվի, բայց վստահ եմ՝ այն շարունավելու է: Եկեղեցականների կալանավորումներ, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ խոշտանգումներ, անարգանք… Ձեզ էլ առաջարկ ունեն, հարգելի՛ հայրենակիցներ, ասում են՝ շնորհակալ եղեք, որովհետև գործ կարելու փոխարեն, նիկոլական բանդան կարող էր հրահանգ ստանալ ձեզ սպանելու»,- Աննա Մկրտչյանի այս հայտարարությունից հետո փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշություն հայտարարեց նրան՝ հորդորելով անջատել խոսափողը: Դահլիճում իրավիճակը լարվեց: «Ողջունենք տիկին Մկրտչյանի տիրոջը՝ Սերժին ու իր բանդային»,- ասաց Ռուբինյանը: Տեղից լսվում էր Մկրտչյանի արձագանքը: Ռուբինյանը հորդորում էր լռել. «Մի հատ ձենդ կտրի, աղջի՛կ ջան»:

 

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դավաճանություններ, վեճեր» Ի՞նչ է կատարվել իրականում
Լիա Զախարյանի աշնանային ֆոտոշարքը
Որքան թոշակ են ստանում նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները
Մահն ու կյանքը անբաժանելի են
«Շուտով կլինեմ Հայաստանում ու կշարունակենք մեր պայքարը»․ Դավիթ Համբարձումյան
«Պապ, դու միշտ մեր սրտում ես»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը հոր կյանքից հեռանալու մեկ ամիս անց
«Հովհաննավանքում քաղшքացիներին սադրողները ոստիկանության աշխատակիցներ են»․ Բորիս Մուրազի
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
5 հակահիգիենիկ տեսարան, որ հանդիպում է կնոջ մոտ. սրանք ոչ խնամված լինելու ակնառու նշաններ են