«Պապ, դու միշտ մեր սրտում ես»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը հոր կյանքից հեռանալու մեկ ամիս անց

Փարաքարի համայնքի  ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից մեկ ամիս անց նրա դուստրը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում․
«Ես հպարտ եմ, որ քո աղջիկն եմ,
Ես հպարտ եմ, որ քո արյունն եմ,
Ես հպարտ եմ, որովհետև դու քո ապրած կյանքով տվել ես այդ իրավունքը մեզ, պապ։

Շատ եմ լսում կողքից մխիթարանքի խոսքեր․ ուժ և համբերություն են ինձ ցանկանում մարդիկ,
ու այո՛, պապ, դու տվել ես ինձ այդ ուժը՝ տվել ես համբերություն ունենալու կարողությունը։
Բայց առանց քեզ բարդ է, շատ դժվար է։

Ես չեմ կարողանում նույնիսկ մեկ վայրկյան ապրել առանց քո մասին մտածելու։
Այս մեկ ամիսը իմ կյանքի ամենաերկար ամիսն էր։
Թախիծը չի լքում իմ սիրտը։

Ու շատ խոսքեր կան չասված, պապ,
և շատ բաներ ունեմ ես դեռ այս աշխարհին քո անունից տալու։

Ուղղակի ուզում եմ, որ դու միշտ նույն կերպ ինձ տաս ուժ և համբերություն։
Դու միշտ մեր ընտանիքի՝ մամայի, Լյովի, իմ, Սյուզիի ու Տոմայի սրտում ես՝ մեր ամենահզոր, ամենաուժեղ, ամենաբարի։

Եվ ի վերջո՝ իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը,
և նրա սրտից չուներ և չունի ոչ ոք»։

Latest

Հույսներս դրել ենք փշալարի վրա, էսի խաղաղություն չի, էսի պարտադրված, խելոք ապրել ա․ բաղանիսցի
ԶԱՎԵՇՏԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ Այլմոլորակայինները վանաձորում մարդ են առեվանգել
Վարչապետը ներկա է գտնվել «Երևանի նորաձևության շաբաթ 2025» միջոցառմանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դավաճանություններ, վեճեր» Ի՞նչ է կատարվել իրականում
Լիա Զախարյանի աշնանային ֆոտոշարքը
Որքան թոշակ են ստանում նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները
Մահն ու կյանքը անբաժանելի են
«Շուտով կլինեմ Հայաստանում ու կշարունակենք մեր պայքարը»․ Դավիթ Համբարձումյան
«Պապ, դու միշտ մեր սրտում ես»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը հոր կյանքից հեռանալու մեկ ամիս անց