Նիկոլը որոշել է «ամանորյա նվեր» մատուցել

Նիկոլը հերթական ուղերձն է հղել ու տեղեկացրել, որ հունվարի 1-ից զինծառայությունը դառնում է 1,5 տարի: «Վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1,5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ.-ի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026թ.-ի հունվարի 1-ից, այսինքն՝ 2026թ.- հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի»,-հայտարարել է Նիկոլը:

Ծառայությունը 1,5 տարի դարձնելու հետ կապված կան բազմաթիվ մասնագիտական վերլուծություններ, թե ինչի կարող է այդ նիկոլական նոու-հաուն հանգեցնել՝ բանակայինների թվի կրճատումից մինչև զինվորականության մասնագիտական որակների անկում մի դեպքում,երբ հայտնի է, թե ինչպես է զինվում Ադրբեջանը, և թե ինչ ծրագրեր են մշակել թուրքերը:

Հարցը, սակայն, տվյալ դեպքում այլ է՝ ինչո՞ւ է Նիկոլը որոշել գործն այսպես ասած առաջ գցել, ով է նրան ստիպել, թե՞ բացառապես նրա մտքի թռիչքի արդյունքի հետ գործ ունենք:

Այն, որ բանակի ոչնչացման գաղտնի ծրագիր է իրականացվում, քչերն են կասկածում. Իլհամը դրել է զինաթափման հարց, Նիկոլը դա կատարում է: Ինչ վերաբերում է գործը հենց ձմեռվա կեսին գլուխ բերելու ջանքերին, ապա դրանք կարող են պայմանավորված լինել նախևառաջ պոպուլիստական մղումներով. Նիկոլը հանրային որոշ շերտերի ուզում է ավելի շուտ ուրախացնել, որպեսզի 2026-ի ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու հնարավորություն ունենա. կարծում է, թե հանրությունն իր որոշումը կընդունի որպես ամանորյա նվեր, ուստի որպես շնորհակալություն էլ ՔՊ-ին ձայն կտա:

Նիկոլը չի հասկաում, որ եթե նույնիսկ ծառայությունն առհասաակ վերացնի, վերընտրվելու շանսեր շատ քիչ ունի, եթե, իհարկե,գործը կեղծիքների ու բռնաճնշումների ուժով գլուխ չբերի:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4770

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դավաճանություններ, վեճեր» Ի՞նչ է կատարվել իրականում
Լիա Զախարյանի աշնանային ֆոտոշարքը
Որքան թոշակ են ստանում նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները
Մահն ու կյանքը անբաժանելի են
«Շուտով կլինեմ Հայաստանում ու կշարունակենք մեր պայքարը»․ Դավիթ Համբարձումյան
«Պապ, դու միշտ մեր սրտում ես»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը հոր կյանքից հեռանալու մեկ ամիս անց
«Հովհաննավանքում քաղшքացիներին սադրողները ոստիկանության աշխատակիցներ են»․ Բորիս Մուրազի
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
5 հակահիգիենիկ տեսարան, որ հանդիպում է կնոջ մոտ. սրանք ոչ խնամված լինելու ակնառու նշաններ են