Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով»:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դավաճանություններ, վեճեր» Ի՞նչ է կատարվել իրականում
Լիա Զախարյանի աշնանային ֆոտոշարքը
Որքան թոշակ են ստանում նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները
Մահն ու կյանքը անբաժանելի են
«Շուտով կլինեմ Հայաստանում ու կշարունակենք մեր պայքարը»․ Դավիթ Համբարձումյան
«Պապ, դու միշտ մեր սրտում ես»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը հոր կյանքից հեռանալու մեկ ամիս անց
«Հովհաննավանքում քաղшքացիներին սադրողները ոստիկանության աշխատակիցներ են»․ Բորիս Մուրազի
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
5 հակահիգիենիկ տեսարան, որ հանդիպում է կնոջ մոտ. սրանք ոչ խնամված լինելու ակնառու նշաններ են