Որքա՞ն է կազմել Թաթայի հոնորարը

Հոկտեմբերի 6-ին, «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությանն ընդառաջ Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանին հարցում էր ուղարկել՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի։

Մասնավորապես՝ հարկատուների միջոցներից որքա՞ն գումար է հատկացվել միջոցառումների համար, նախորդ տարիների համեմատ՝ 2025-ին ֆինանսական հատկացումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել։ Հարցրել էինք նաև, թե երգիչ Թաթա Սիմոնյանին բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել։

Հարցում ուղարկելուց մի քանի օր անց Քաղաքապետարանից գրավոր պատասխանել են, որ հավելյալ ժամանակ է պետք՝ շուրջ 30 օր, Oragir.News-ի հարցերին պատասխանելու համար։

Բնականաբար, հարցերն այնքան էլ բարդ չեն, և ցանկության դեպքում արագ կարելի էր պատասխանել։ Թե 30 օր շարունակ ինչ են քննարկելու, ինչն են ուսումնասիրելու, անհասկանալի է։

Նկատենք, որ նշված հարցերը հետաքրքրում են հարկատուներին, քանի որ նրանց միջոցներն են ծախսվել։ Դրանից զատ՝ նախընթաց շրջանում Երևանի քաղաքապետարանին առնչվող մի քանի կոռուպցիոն վարույթներ են եղել։ Ու հանրությանն իրոք հետաքրքրում է՝ չարաշահումներ չեն եղե՞լ այս մեծ միջոցառման ժամանակ։ Գուցե քաղաքապետարանում կարծում են, թե հարցմանն ուշացած պատասխանելու պարագայում այն ժամանակավրեպ կդառնա, որևէ մեկին չի հետաքրքրի։ Հավանաբար՝ այդ պատճառով են պարզ հարցերին պատասխանելու 30 օր անց։

Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարություններն անցկացվել են հոկտեմբերի 10-12-ը։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դավաճանություններ, վեճեր» Ի՞նչ է կատարվել իրականում
Լիա Զախարյանի աշնանային ֆոտոշարքը
Որքան թոշակ են ստանում նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները
Մահն ու կյանքը անբաժանելի են
«Շուտով կլինեմ Հայաստանում ու կշարունակենք մեր պայքարը»․ Դավիթ Համբարձումյան
«Պապ, դու միշտ մեր սրտում ես»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը հոր կյանքից հեռանալու մեկ ամիս անց
«Հովհաննավանքում քաղшքացիներին սադրողները ոստիկանության աշխատակիցներ են»․ Բորիս Մուրազի
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
5 հակահիգիենիկ տեսարան, որ հանդիպում է կնոջ մոտ. սրանք ոչ խնամված լինելու ակնառու նշաններ են