
«Շնորհակալությունը թանկ, կարևոր ու արժեքավոր բան է: Լոկ խոսք չի. գործողությունների մի ամբողջ աշխարհ է:
Ես շնորհակալ եմ Փարիզում հանդիպած իմ բոլոր մարդկանց՝ ամեն մի թանկագին ու անկրկնելի պահի համար:
Իմ՝ Երևանից բացակայող մարդկանց կարոտը դրսից եմ առնում, բայց լիահույս եմ, որ մի օր նորից բոլորին կտեսնեմ իմ տանը»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու կիսվել Փարիզում արված լուսանկարներով: