
Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են խաղաղության ուղղությամբ առաջընթացը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց են ունեցել և քննարկել են, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության և անվտանգության ճանապարհով», – ասել է Լեբեդևը։