Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է:

Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։

Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը և կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Քննության առնված նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները՝ որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

Latest

Անհատականnւթյան թեuտը կբացահայտի, թե nվ է ձեր ալտեր էգnն. առաջին մանրnւքը, nրը դnւք նկատnւմ եք, հաղnրդագրություն է ուղարկում այն ​​մասին, թե ինչ է թաքնված ձեր հnգում
«Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը շատ ջերմ զրույց են ունեցել»․ Լեբեդև
ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության թվերի հարցում Պուտինը և Փաշինյանը համաձայնության չեն եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ագնեսա Խամոյանի ավտոմեքենայի կողային հայելիները կրկին գողացել են
Ինչպես են Պուտինը և Ալիևը լսում Փաշինյանի ելույթը
«Վարչապետ չեղածն ասել է՝ պետք է տղուդ վրա գործ հարուցվի». Արսեն Ղուկասյանի մայր
«Մի խմի էդքան». ինչպես է Մհեր Բաղդասարյանը նկատողություն անում Անի Երանյանին. Տեսանյութ
Ոսկին անցավ 4.000 ԱՄՆ դոլարի շեմը․ թանկարժեք մետաղների շուկան փոթորկված է
Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը