
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ կմտնեն 110 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի ընտրանու կազմում այս քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե, աշխարհի և Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:
Ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:30-ին: