
Դուշանբեում բանակցություններից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը գրկախառնվել են ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Պուտինի և Ալիևի երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հինգշաբթի օրը։ Այդ երեկոյան Դուշանբեի կառավարական նստավայրում ոչ պաշտոնական ճաշ է կազմակերպվել Համագործակցության գագաթնաժողովին ժամանած ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների համար։