«Զավիկի ղարսի» գործունեությունը կասեցվել է, այնտեղ վաճառվում է վտանգավnր սննդամթերք. ՍԱՏՄ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող (ք․ Երևան, Սարյան 22 հասցեում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տնտեսվարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է:

«Տնտեսվարողի պահվածքը նվազագույնը անպարկեշտ է, քանի որ Տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվում է միմիայն որոշմամբ հաստատված տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

 

Latest

8 բան, nրnնց պատճառnվ տղամարդը դադարnւմ է հարգել կնnջը
10 նշան, nր տղամարդը ցանկանnւմ է հեռանալ, բայց խիզախnւթյnւնը չի բավարարnւմ
Թուրքիայում հայտնաբերվել է Աշոտ Մեծ Կյուրոպաղատի դամբարանը
Սպասում էի նիհար գեղեցկուհուն, բայց եկավ 100 կգ քաշով կին: Ինչպիսի՞ն էր մեր հանդիպումը
Հարnւստ և միայնակ… Կենդանակերպի 4 նշաններ, nրnնք ամnւսնության կարիք չnւնեն
Երեկոյան աղոթք
Սիված դերասանուհուն տեղափոխել են հիվանդանոց. բժիշների հսկողության տակ է գտնվում
Մшհացել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին
Առավել հաճախ տրվnղ անnւնները Հայաստանում՝ 2024թ առաջին կիսամյակում