
Սանկտ Պետերբուրգում դստեր աչքի առաջ uպանել են հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Սուպոնիցկիին, հաղորդում է 78.ru-ն։ Նշվում է, որ վերելակի մոտ նրանց է մոտեցել անծանոթ տղամարդ ու կրшկել: Աղջիկը գոռացել է ու վազել տուն: Սպանությունից հետո տղամարդը հրդեհել է շենքի երկրորդ հարկն ու ինքնասպան եղել։
Shot թելեգրամյան ալիքը գրում է, որ ենթադրյալ հանցագործը Կոնստանտին Կոզիրյովն է՝ «Петротрест» ընկերության նախկին փոխտնօրենը։ Նրանք բիզնեսում կոնֆլիկտ են ունեցել: