Մարդ ավելի լավ է առանց ամուսին մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել

Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը ընտանիք կազմելն է, երբ գիտակցում ես, որ պատրաստ ես պատասխանատվություն կրել ինքդ քո և նրա հանդեպ, ում սիրում ես: Բայց երբեմն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ ստիպում են զույգին ամուսնալուծվել.

«Քրիստոնեական դատաստանագրքերում, կանոնագրքերում, իրավական կոդեքսներում կան հանգամանքներ, որոնց դեպքում թույլատրվում են ամուսնալուծություններ: Օրինակ` դավաճանությունը, կողակցի անհետ կորելը, մահը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Այն, ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի (Մատ. ԺԹ.6): Խոսելով այն մասին, որ մարդը չպիտի բաժանի այն, ինչն Աստված միավորել է, Հիսուսն ինքը միաժամանակ մի բացառություն է անում՝ նշելով. եթե դա ամուսնական անհավատարմության, պոռնկության պատճառով չէ.

«Աստծուց դրված չի, որ որևէ մեկը թողնի իր կնոջը և գնա այլ կնոջ հետևից կամ հակառակը. ամուսնալուծությունը մարդահորինված կարգ է: Երկրորդ պսակ կատարում ենք միայն երկու դեպքում՝ մահվան և անհավատարմության: Հոգևոր տեսանկյունից կտրականապես մերժվում է երրորդ պսակի արարողությունը: Մարդ ավելի լավ է առանց ամուսին մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել»:

Չնայած Հայ Առաքելական եկեղեցին ամուսնալուծություն թույլատրելու հարցում խստապահանջ է և ունի իր դիրքորոշումը, այնուամենայնիվ, այն շատ ընթացիկ իրողություն է դարձել մեր օրերում:

Latest

Խիստ անրադարձ վարչապետի կողմից փարաքյաիր դեպերի հետ կապված
Իրավապահները վերծանել են Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղը կրկին տեղափոխվելու եմ հիվանդանոց․ Ի՞Նչ է պատահել սիրված դերասանուհուն․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Տուն չունեի, հիվանդանnցում էի ապրում, որտեղ մայրս բուժվում էր, ու ամեն ինչ անում էի, որ Նարեկը դրա մասին չիմանա». Տաթև Ասատրյան
Դստեր աչքի առաջ uպանել են Ալեքսանդր Սուպոնիցկիին
Մարդ ավելի լավ է առանց ամուսին մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել
«Ես սովորական շոր հագա՝ ցույց տալու, որ իշխանության գալու նկրտում չունեմ»․ Էլեոնորա Մանանդյան
2025թ. հոկտեմբերի 12-ից Եվրոպական Միությունում սկսում է գործել մուտքի/ելքի նոր համակարգ. մանրամասներ
Մի օր անհանգստացած մայր եկավ Աստծո մոտ և խնդրեց․ –Ես եկել եմ, Աստված ջան, որ մի բան խնդրեմ…