
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իսլանդիան թողնել ՆԱՏՕ-ում, որպեսզի դաշինքը հնարավորություն ունենա հետևել ռուսական սուզանավերին: Հայտել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է The Guardian-ը:
Նշվում է՝ դաշինքին Իսլանդիայի անդամակցության քննարկման ժամանակ պարզ է դարձել՝ իր բանակի բացակայության պատճառով երկիրը չի կարող համապատասխանել պաշտպանության ոլորտում ֆինանսական ներդրումների վերաբերյալ ՆԱՏՕ-ի պահանջներին:
«Այդ դեպքում ինչ ենք ուզում Իսլանդիայից»,- հարցրել Է Թրամփը։ Այն ժամանակ Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը բացատրել էր ԱՄՆ նախագահին, որ Իսլանդիան կարող է «օգտակար լինել, եթե ցանկանում եք հետևել ռուսական սուզանավերին», որից հետո Թրամփը հայտնել է՝ Վաշինգտոնը թույլ կտա Իսլանդիային մնալ ՆԱՏՕ-ում: