«Այս օրը Նիկոլի օրացույցում կարմիրով է նշված»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեք տարի առաջ այս օրը՝ Պրահայում Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունը ներկայացվեց որպես «խաղաղության օրակարգի» տրամաբանական քայլ, սակայն իրականում այն դարձավ պետականության հանձնման և ինքնաոչնչացման մեկնարկը։ Պրահայի հանդիպումը ոչ թե խաղաղության հիմք դրեց, այլ հիմք ստեղծեց Արցախի դեֆակտո ու դեյուրե ոչնչացման գործընթացի համար։

Այդ հայտարարությունից հետո մի քանի քայլանոց օպերացիայով թուրքական երազանքն իրականացավ․ նախ՝ փակվեց Լաչինի ճանապարհը, ապա՝ ադրբեջանական անցակետ տեղադրվեց Հաքարի կամրջին, իսկ վերջում՝ Ալիևի ցեղասպանության քաղաքականության արդյունքում Արցախն ամբողջական հայաթափվեց։ Սա էր Նիկոլի «հաղթական Պրահան»։

Այս շղթան պատահական չէր․ այն ձևավորվեց օրվա կառավարիչների դավաճանական հաշվարկների ու դիվանագիտական անգործության հետևանքով։ Նիկոլի հայտարարությունն իրականում ոչ թե խաղաղության, այլ պարտության ինստիտուցիոնալացման ակտ էր․ նա միջազգային հարթակներում սկսեց վարել այն գիծը, որը համընկնում էր Բաքվի օրակարգի հետ՝ հայտարարելով, թե «Արցախի հարցը փակված է» և, որ Հայաստանը «պետք է փոխի իր գիտակցությունը»։
Ի դեպ՝ Պրահայի հայտարարությունը նաև փոխեց հայության նկատմամաբ միջազգային ընկալումը․ եթե մինչ այդ Արցախի կարգավիճակը դիտարկվում էր որպես չլուծված հակամարտություն, ապա Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հրապարակային ընդունումը Բաքվի համար քարտ-բլանշ էր, որպեսզի իրականացնել այն, ինչին ձգտում էր երեք տասնամյակ՝ Արցախի ամբողջական վերահսկողություն և հայերի բռնի տեղահանում։
Այդ քայլով Հայաստանը կորցրեց ոչ միայն իր ռազմավարական դիրքերը, այլև քաղաքական սուբյեկտայնությունը՝ ինքն իրեն զրկելով բանակցային հնարավորություններից։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձավ գայթակղիչ ծխածածկույթը, որի տակ տեղի ունեցավ պետական և ազգային անվտանգության այս անդառնալի ակտը։

Պրահայի հայտարարությունը պետք է դիտարկել Նիկոլի ամբողջական քաղաքական գծի շրջանակում․ այն ամփոփում է այն ողջ գործընթացը, հնչեցրած թեզերն ու նարատիվները, որը այս իշխանությունը թմբկահարում էր 2018-ից հետո։
Սա ոչ թե խաղաղության, այլ ազգային ողբերգության, պատմական հավերժ ամոթի ու էթնիկ ստորացման օր է, որը, կասկած չունեմ, Նիկոլի օրացույցում կարմիրով է նշված»։

 

Latest

Ձեռքnվ բռունցք արեք և տեuեք, թե որ մատն է վերևnւմ, անհատականnւթյան հատկանիշ, nրը հարվածում է թիրախին
Պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանում հայտնաբերել են 21 բջջային հեռախոս, արգելված այլ իրեր
Նրանք իրենք էլ չեն նկատում, թե ինչպես են ծերանում. Դիմահարդարման 3 առանձնահատկություն, որոնք 50 տարեկանից հետո ավելացնում են տարիքը
Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը
59 000 ԱՄՆ դոլլար, 11 հազար լիտր չհայտարարագրված դիզվառելիք, 90 հատ բջջային հեռախոս․ մաքսային ծառայության շաբաթվա բացահայտումները
«Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են». Տաթևիկ Սողոյան
Երևանում 38-ամյա տղամարդը շենքից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Թիվ-թվաբանության տաղավարում բլոգեր Լեդի Անին է