
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում արդեն դատապարտում են ոչ թե կոնկրետ գործողության, այլ՝ հայացքների համար։ Միքայել Աջապահյանի օրինակը դրա ապացույցն է։ Բռնության կոչե՞ր․․․ բացեք ընտրությունների ժամանակ ՔՊ-ի գործիչների խոսքերը, կոչերը․․․ բազում բռնության կոչեր կտեսնեք։ Ատելության խոսք․․․ Նույնը՝ համացանցում։ Որևէ մեկը իշխանամետներից դրա համար դատապարտվե՞լ է։ Թե՞ այդ օրենքը գործում է միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար։
Նողկալի է այս ամենը․․․»։