Նա տապակած կարտոֆիլ ուտում էր միմիյան իր ծննդյան օրը կամ երբ հաջողված պրեմիերա էր ունենում. Զառա Արամյանը պատմում է Սվետլանա Գրիգորյանի մասին

Սվետլանա Գրիգորյանիկյանքի  կյանքի մասին պատմող  տեսանյութը՝  տեղադրված է նյութի վերջում 

Օրերս լրացավ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 95 ամյակը:
Ցավոք այն չհիշվեց եւ չնշվեց շուգով՝ արտիստին արժանի, սակայն, նրան հիշեցին մարդիկ, ովքեր բախտ են ունեցել դերասանուհու հետ շփվելու, խոսելու: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար Զառա Արամյան Զառա Արամյանի հիշողության մեջ վառ է մնացել Սվետլանա Գրիգորյանի հետ ունեցած իր հարցազրույցը: Նա իր հուշերով կիսվեց «Իրավունք»-ի հետ:


— Տիկին Արամյան,Դուք տարիներ շարունակ «Համով զրույց» 
հաղորդաշարի հեղինակ վարողն էիք եւ Ձեր տաղավարում հյուրընկալել եք դերասանների, որոնք այսօր մեզ հետ չեն: Ի՞նչ կհիշեք մեծանուն դերասանուհի Սվետլանա Գրիգորյանից:

—Այո, Դուք իրավացի եք: Իմ հեղինակային «Համով զրույց» ծրագիրը թերեւս ամենա երկարակյաց հաղորդումներից էր եւ ավելին քան 35 տարի եթերում էր: Այդ ընթացքում նշանավոր հյուրեր էի ունենում, որոնց մասին մեծ հուշերի բազա ունեմ: Դե պարզ է, չէ, որ ամեն մեկից ինչ-որ մի բան վերցրած կլինեմ, եւ ոչ նյութական, այլ ոնց կասեր դասականը՝ « мои университеты»:
Նախ շնորհակալ եմ, որ անդրադարձաք մեծն դերասանուհուն, քանի, որ ցավոք մեր մեծերը մոռացվում են:
Սվետլանա Գրիգորյանը այն մարդկանցից էր, ում հումորը երբեք չէր պակասում:
Մի անգամ, ակտիվ միմիկայով, ժեստերով, ծիծաղով ու շպարով եկավ ինձ մոտ հյուր՝ նկարահանման տաղավար ու անմիջապես ասաց, որ հանկարծ ոչ մի ուտելիք չլինի սեղանին, քանզի «Ես հենց տեսնում եմ ուտելիք, արդեն գիրանում եմ»:
Շատ գունեղ ու ծիծաղելով պատմում էր իր կյանքը, իր ընտրությունը՝ երեխաներ ունենալու փոխարեն ընտրված թատրոնը, իր առօրյան, Կարպ Խաչվանքյանի հետ խաղացած իր բառով «курьёз»-ները:

—Երեխաներ ունենալու փոխարեն թատրոն եւ դերե՞ր…

—Այոերբ արդեն մոտ մեկ ժամ խոսել էինք, հանկարծ փափկեց, երկար լռեց ու անկեղծացավ…
Փաստացի երեխա ունենալ միշտ է երազել, տենչացել, բայց ավաղ, չի ստացվել: Նա անբողջ կյանքը պայքարել է ավելորդ քաշի դեմ: Անկեղծացավ, որ արդեն մեծ տարիքում շատ միայնակ է իրեն զգում, հատկապես Կարպ Խաչվանքյանի մահից հետո: Կարոտում է…

 Չնայած նրա փոքրամարմին լինելուն եւ կլորիկությանը, հանդիսատեսը նրան շատ էր սիրում, կարծես դարձել էր հանդիսատեսի իկոնան :

—Այդ մասին էլ է խոսել, անգամ պատմել է իր գաղտնիքը, թե ինչպես է արել, որ եղել է այդքան սիրելի հանդիսատեսի կողմից: «Ամեն շպարը անելուց առաջ, ինքս իմ ճակատին գրիմով խաչ եմ նկարել, նոր հետո վրայից արել եմ բեմական դիմահարդարումը»: Իրենից այ հենց դա ես վերցրեցի: Իրականում լինելով հավատքի մեջ, ես չէի մտածել, որ կարելի է այդպես անել ու դա դարձավ իմ ամենօրյա սովորույթը՝ ամեն անգամ երբ ես գուցե ուղղակի դեմքի կրեմ եմ քսում, սկզբից խաչն եմ դաճում ճակատիս:

—Էլ ի՞նչ կպատմեք դերասանուհու մասին:

Վայ շատ զավեշտալի էր, երբ խոսում էր «տապակած կարտոշկա»-ի մասին: Շատ էր սիրում, թերեւս իր ամենից շատ սիրած ուտեստն էր, սակայն որպեսզի չգիրանա եւ Կարպ Խաչվանքյանը չբարկանա իր վրա, նա տապակած կարտոֆիլ ուտում էր միմիյան իր ծննդյան օրը կամ երբ շատ ուժեղ եւ հաջողված պրեմիերա էր ունենում: Ինքն իրեն դանով պարգեւատրում էր:

—Հետաքրքիրն այն է, որ լինելով այդքան կլորիկ, շատ թեթեւ թռչկոտում էր բեմում: Թե ինչպե՞ս էր կարողանում…

Այդ մասին էլ ենք խոսել: Պատմում էր, որ տանը թռնում էր, պարբերաբար պարապում էր, որպեսզի կարողանար «Տաքսի տաքսի»-ում որոշ տեսարաններ հեշտ խաղալ: Եւ ամեն առավոտ իրենց տակի հարեւանը ասում էր. «Սվետիկ ջան, էլի դերդ էիր պարապո՞ւմ»:
Մանկանը բնորոշ անկեղծությամբ պատմում էր իր հարաբերությունների մասին մնացած արտիստների հետ եւ առանձնահատուկ շեշտում, որ բոլոր այն ասեկոսեները իբրեւ ինքն ու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մելինե Համամջյանը վիճված էին, իրականությանը չէր համապատասխանում: «Ես ու Մելինեն շատ լավ բեմի գործընկերներ ենք»,- ասում էր: Շատ երկար կարող էր խոսել մեծանուն դերասան՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի մասին եւ հիշեր, թե ինչ խիստ էր, պահանջկոտ, որ բեմի վրա բոլորը իրենց դերերն ու ռեպլիկները ճիշտ կատարեին, սակայն ինքը միակն էր, ում Խաչվանքյանը թույլ էր տալիս իմպրովիզ անել եւ նա եւս մտնում էր այդ չնախատեսված խաղի մեջ: Ասում էր, որ իրենց համատեղ տեսարաններում շատ էին իմպրովիզները:

Բեմը սիրում էր իրեն, իսկ ինքը բեմին: Ակնհայտ էր:

—Այո, իսկապես: Չնայած նրան, որ իրեն շատ են հրավիրել հեռուստաթատրոն, հաղորդումներ վարելու, նա ընտրում էր բեմը, որտեղ զգում էր հանդիսատեսի սրտի տրոփյունը: Այդպես էր խոսում եւ պատմում բեմի մասին:

Latest

Գոհար Ավետիսյանը բլոգեր Ալվինա Ամիրյանի հարսանիքից կադրեր է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդանիկն այսօրվանից թող ճամպրուկները հավաքի. Էմմա Պալյան
Կառավարությnւնն ու քաղաքապետարանն անգnրծություն են ցnւցաբերել․ Նաիրի Սարգuյան
Նա տապակած կարտոֆիլ ուտում էր միմիյան իր ծննդյան օրը կամ երբ հաջողված պրեմիերա էր ունենում. Զառա Արամյանը պատմում է Սվետլանա Գրիգորյանի մասին
ԱԳՆ-ի աշխատակցի՝ պետական դավաճանության գործով նախաքննությունը ավարտվել է․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ի՞նչ էիք ման գալիս, զենքի թաքստո՞ց…Ասեմ՝ որտեղ է. ՔՊ-ի Իջևանի գրասենյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հզnր դիմակ մազերի համար. մեկ ամunւմ` 15 սմ
«Արդեն ինքu իմ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է ահшբեկիչ եմ»․ Միհրան Մախսուդյան
Նոր մանրամասներ117 դպրոցի տնօրենը՝ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ