Չափազանց բարդ է մերnնց քննադատելը, բայց ցավnտ է տեuնել, որ Ճապnնիայnւմ քանդված ճանապարհը նnրnգում են 7 օրnւմ, իսկ մենք 3 տարի չենք կարnղանում կառուցել 250 մետրանnց ճանապարհը

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

Դատարանը կրկին մերժեց Հյուսիս-հարավ ճանապարհի Մալաթիայի հատվածում շինարարության արգելքը վերացնելու միջնորդությունը:
Իհարկե կարելի է ամբողջ մեղքը գցել միայն դատարանի վրա, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ Կառավարությունն ու քաղաքապետարանը վերջին 3 տարիներին այս հարցով ցուցաբերել են անգործություն:

Հրաշալի է, որ 300 դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում և տարեկան 500 կմ ճանապարհ ենք նորոգում մարզերում, բայց դա չի արդարացնում այստեղի ձախողումը:

Ինձ համար չափազանց բարդ է մերոնց քննադատելը, բայց ցավոտ է տեսնել, որ Ճապոնիայում քանդված ճանապարհը (նաև գազի, հոսանքի, ջրի, կոյուղու գծերը) գիշեր-ցերեկ աշխատելով նորոգում են 7 օրում, իսկ մենք 3 տարի չենք կարողանում կառուցել 250 մետրանոց ճանապարհը:

Երբ մայիսին սկսեցի զբաղվել այս հարցով, ինձ քաղաքապետարանի ԾԻԳ-ից ասացին, որ լավ իրավաբանի կարիք ունեն, ես խնդրեցի իմ փաստաբան ընկերը հակընդդեմ ապահովում պահանջելու միջնորդություն գրեց, դա փոխանցեցի իրենց, բայց արդեն 4 ամիս է չեն ներկայացնում դատարան՝ հույս ունենալով առանց դրա հաշտության գալ հայցվորի հետ: Հավանականությունը շատ մեծ էր, որ դա կբավարարվեր և հիմա արդեն շինարարության փուլում կլինեինք:

Latest

Գոհար Ավետիսյանը բլոգեր Ալվինա Ամիրյանի հարսանիքից կադրեր է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդանիկն այսօրվանից թող ճամպրուկները հավաքի. Էմմա Պալյան
Կառավարությnւնն ու քաղաքապետարանն անգnրծություն են ցnւցաբերել․ Նաիրի Սարգuյան
Նա տապակած կարտոֆիլ ուտում էր միմիյան իր ծննդյան օրը կամ երբ հաջողված պրեմիերա էր ունենում. Զառա Արամյանը պատմում է Սվետլանա Գրիգորյանի մասին
ԱԳՆ-ի աշխատակցի՝ պետական դավաճանության գործով նախաքննությունը ավարտվել է․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ի՞նչ էիք ման գալիս, զենքի թաքստո՞ց…Ասեմ՝ որտեղ է. ՔՊ-ի Իջևանի գրասենյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հզnր դիմակ մազերի համար. մեկ ամunւմ` 15 սմ
«Արդեն ինքu իմ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է ահшբեկիչ եմ»․ Միհրան Մախսուդյան
Նոր մանրամասներ117 դպրոցի տնօրենը՝ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ