«Հրապարակ». Հայկ Սարգսյանին գծերից գցել են

Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց», որը երկու օր է՝ ծածուկ քննարկում են ՔՊ-ականները:

Հայկ Սարգսյանը նախօրեին իր ճեպազրույցի ընթացքում հրապարակավ թիմին մեղադրեց իր հասցեին կեղծիք տարածելու մեջ, ասաց, որ համագումարից առաջ լրատվամիջոցներում հայտնված անանուն նամակի առթիվ կուսակցության տարածած հայտարարության մեջ առկա մի պնդում չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունում վարույթ հարուցելու եւ խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված հայտարարության մեջ ասված էր. «Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն նա չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով»։ Սարգսյանն ասաց, որ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։ «Ես խնդրել եմ մեր կուսակցությանը՝ խմբագրել այդ հատվածը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայկ Սարգսյանը դիմել է, բայց չի ցանկանում մասնակցել դիմումի քննարկմանը»։

Սակայն նշենք, որ երեկվա դրությամբ ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարությունը չէր խմբագրվել։

Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը թիմում վատ են ընդունել եւ անհետեւանք չեն թողնելու։

Latest

Որո՞նք են սեզոնային աշխատանքները և ի՞նչ պետք է իմանան աշխատողները
«Նույնիսկ Հիտլերն էր ձգտում խաղաղության»․ Հովիկ Աղազարյան
Ո՞ր խմբերի առողջության ապահովագրական փաթեթի արժեքը կվճարվի պետության կողմից. օրենքի նախագիծ
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել
«Կյանքը հիմա է և ես այն սիրում եմ խենթի պես». Իրինա Թովմասյան
«Ամառ եմ բերել». Հռիփսիմե Հակոբյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Ի՞նչ է թաքնված լուսնի տակ․ Առողջության կարևորագույն նշաններ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած տղամարդու մարմինը
«Դու նույնպես պետք է շնորհավորես Ալբանիային և Ադրբեջանին»․ Ալբանիայի վարչապետի կատակը