
Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման հերթական հյուրը Հռիփսիմե Հակոբյանն է։
«Իմ և Լիլիթ Հովհաննիսյանի միջև լարված իրավիճակ եղել է սակայն, դա անիմաստ էր, պատճառ չկար։ Մենք մոտ ընկերուհիներ էինք ու նույն ասպարեզից։
Մի պահ հասկանում ես, որ կյանքում ինչ հաջողության էլ, որ պետք է հասնես՝ կհասնես դրան քո անհատական աշխատանքով, իսկ լարվածությունը կոլեգաների միջև միայն խանգարում է։ Երիտասարդներին էլ խորհուրդ կտամ ավելորդ մրցակցության մեջ չմտնել»։
Մհեր Բաղդասարյանի կարծիքով Հռիփսիմե Հակոբյանը բնավորությամբ դիվանագետ չէ.
«Ուղիղ ես, էմոցիոնալ առումով նաև բաց և միշտ մարդկանց ասում ես այն՝ ինչ մտածում ես։ Երբեմն կարող է մասնագիտական, աշխատանքանքայն կոնֆլիկտների մեջ մտնես մարդկանց հետ՝ նրա համար , որ չունես կողմեր փափկացնելու, այլ հակառակը՝ այդ ուղիղ ասելու մեր ազգին բնորոշ բնավորությունն ունես։
Շատ մտերիմ էիր նաև Արփի Գադրիելյանի հետ, հետո երկար տարիներ չէիք շփվում .
«Բոլորը կփաստեն, որ որևէ մեկի հետ չեմ վիճում, չեմ վիճել՝ դա բոլորը կփաստեն։
Ես ուղղակի կարող եմ այդ տարածքից հեռանալ։ Այո, իմ՝ չափից շատ էմոցիոմալ լինելը բերում է նրան, որ ամբողջովին կարող եմ տրվել մարդուն ու նույն կերպ էմոցիոնալ հեռանալ, բայց լուռ։ Աննկատ հեռանալը հանրությանը ավելի նկատելի է լինում։
Ես համաձայն չեմ, որ ընկերությունը լինում է հավերժ։ Ընկերությունն ինձ համար ունի ժամկետ՝ ես էդպես եմ կարծում»։