Պարզվել է մի խումբ երեխաների կյանքը վտանգելով նրանց փողոցն անցկացրած 61-ամյա կնոջ ինքնությունը. տեսանյութ

ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է համացանցում շրջանառվող տեսանյութին, որում երեխաների մի խմբի ուղեկցողն անց է կացնում փողոցը՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները և վտանգելով նրանց կյանքը։

«Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվել․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։

Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։

61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես երեխաների հետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհը հատել միայն ու միայն թույլատրված հատվածներով․ յուրաքանչյուր աննշան թվացող խախտում կարող է կյանք արժենալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։

Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել էր դեպքին՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով հարցի լրջությունը՝ համագործակցելու են ԿԳՄՍ նախարարության հետ՝ համատեղ արձագանքման համապատասխան քայլեր մշակելու նպատակով, նաև դիմելու են ՀՀ պարեկային ծառայությանը՝ խնդրելով կիրառել կարգապահական պատժամիջոց ուղեկցող անձի նկատմամբ։

Latest

ՌԴ-ում ցանկանում են հարկել «թշնամական» երկրների ուտեստները․ ցանկում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի խոհանոցներին
Պարզվել է մի խումբ երեխաների կյանքը վտանգելով նրանց փողոցն անցկացրած 61-ամյա կնոջ ինքնությունը. տեսանյութ
28 տարի հետախուզվող կինը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Բոլորը գիտեն՝ չեմ վիճում, լուռ հեռանում եմ… Հռիփսիմե Հակոբյանը՝ շոուբիզնեսում ունեցած կոնֆլիկների մասին
Տղամարդը մտել է «Ինգո Արմենիա»-ի գրասենյակ և սպшռնում է ինքնաhրկիզվել
VIDEO. Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն
ՎԻԴԵՈ. Շանը մեքենայի հետևից քարշ տված տղամարդը հայտնաբերվեց
Բյուրեղավանցի տղամարդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ. Եղանակը` առաջիկա օրերին