«Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում». Միքայել Համբարձումյանը` Կարապետյանի ձերբակալության մասին

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար։

«Ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով:

Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:

Համենայնդեպս, իմ աշխատանքային պրակտիկայում նման աղաղակող իրավիճակի ես չեմ առնչվել, իրավական, ուժային գործողությունները կազմակերպվել են այնպես, որ դրանք հնարավորինս չկապվեն քաղաքական գործընթացների հետ և չշահարկվեն:

Մեր հայրենիքում խորը ճգնաժամ է՝ բնորոշ բախումներով և հետևանքներով: Իրական պատկերն այսօր շատ ավելի պարզ է, հետևաբար, ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում»,- հայտարարել է Համբարձումյանը։

Latest

«Կալուգայում արդյունաբերության ծավալը կրկնակի մեծ է, քան Հայաստանում». Կալուգայի նահանգապետը հակադարձում է Փաշինյանին
ՎԻԴԵՈ. Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ ցուցմունք տվող ՀԷՑ-ի աշխատողներին խոստացավ խրախուսումներ, չտվողներին՝ ազատում
ՖՈՏՈՆԵՐ. Հոգեւորականները դատարան են գալիս ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Վրաստանի մաքսային ծառայությունը Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 300 կգ հերոին
ՎԻԴԵՈ. Ինչ է կատարվում Մեղրիի անցակետում. իրանցիները գալիս են Հայաստան
Ինչ մեղադրանք առաջադրվեց Սամվել Կարապետյանին
«Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում». Միքայել Համբարձումյանը` Կարապետյանի ձերբակալության մասին
Ուր տարան, գիշերը, Սամվել Կարապետյանին. որտեղ է նա այս պահին
ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից. պատճառը Սամվել Կարապետյանին չձերբակալե՞լն էր