Կարապետյանի նկատմամբ «օպերացիան» կիրականացնեն առավոտյան 4-ից հետո. ուժայինները սպասում են լրագրողների ու քաղաքացիների հեռանալուն

Իրավապահները պատրաստվում են գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո։ Ինչպես հայտնում են NEWS.am–ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները, հատուկջոկատայինները սպասում են լրագրողների ու քաղաքացիների հեռանալուն, որպեսզի կարողանան իրականացրել ծրագրված «օպերացիան»։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ՝ ցույց տալու իրենց աջակցությունը նրան։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբյարը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուրջ 45 քաղաքացու բերման են ենթարկել։

Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, NEWS.am–ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, ասել էր.  «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Հարցազրույցի տարածումից րոպեներ անց, Նիկոլ Փաշինյանը նման գրառում է արել.

«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։  Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Փաշինյանի գրառումից հետո ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ըստ էության սպառնալով «զբաղվել Սամվել Կարապետյանով»։

Խուզարկությունների մասին լուրերի տարածումից րոպեներ անց էլ Փաշինյանը հերթական գրառումն արեց.

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Latest

Սամվել Կարապետյանը ձերբակալվեց
Ուր տարան, գիշերը, Սամվել Կարապետյանին. որտեղ է նա այս պահին
ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից. պատճառը Սամվել Կարապետյանին չձերբակալե՞լն էր
Կարապետյանի նկատմամբ «օպերացիան» կիրականացնեն առավոտյան 4-ից հետո. ուժայինները սպասում են լրագրողների ու քաղաքացիների հեռանալուն
Թրամփը կարող է հայտարարել Իրանի հետ պատերազմելու մասին. թույլ կտա՞ կոնգրեսը Թրամփին միջամտել պատերազմին
ՎԻԴԵՈ. Սամվել Կարապետյանի տան մոտակայքում ոստիկանական ուժեր են կուտակվել
ՎԻԴԵՈ. Թեհրանի բանտից հազարավոր կալանավորներ են փախել
Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի դին. գտել են պարանից կախված
Հատուկ այն տգետների համար, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չի միջամտում իրավապահ մարմինների աշխատանքին