
Ինչ են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկության ժամանակ տարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանից։
Հիշեցնենք, որ Հունիսի 14-ին ArmLur.am-ին հայտնի էր դարձել ,որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Նախկին վարչապետին հունիսի 13-ի կեսօրին ձերբակալել էին։ Կոմիտեի փոխանցմամբ, մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:
Աբրահամյանը, որ երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել բարձր պաշտոններ, 2017-ից Հանրապետականի անդամ չէ:
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկավ « Քաղաքացիական պայմանագիրը», Աբրահամյանը հենց նույն տարում հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:
Այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել և Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, բայց նախկին վարչապետն այն ժամանակ ոչ ձերբակալվել, ոչ էլ կալանավորվել էր: Նրան միայն արգելել էին լքել երկիրը: Աբրահամյանն այն ժամանակ պնդել էր, թե գործը շինծու է, և իրեն հետապնդում են իշխանությանը քննադատելու համար:
2018 թվականի այս իրադարձություններից հետո 67-ամյա Աբրահամյանը երբեք աչքի չի ընկել հանրային ակտիվությամբ, լռություն է պահպանել:
2023-ին Դատախազությունը ևս մի քրեական գործի մասին էր հայտնել: Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել այն նույն հոդվածներով, ինչպես այսօր՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցություն: Դատախազությունն այն ժամանակ հաղորդել էր, որ 2006-ից մինչև 2016 թվականը լինելով պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը: