Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մամուլի ծառայությունը։ «Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին գրում է Factor.am-ը:
Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։ Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել էր, որ Իսրայելի հարվածներից հետո Նաթանզում իրանական միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտում:
