Վայոց ձորի մարզում, հայրը գիշերային ուշ ժամերին, անչափահաս դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ

Հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի 48-ամյա բնակիչը իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վայոց ձորի մարզի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ հայրը մարզի բնակավայրերից մեկում, միայնակ գտնվելով անչափահաս դստեր հետ, և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից, այսինքն՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ գիշերային ուշ ժամերի, պարբերաբար նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, մասնավորապես իջեցրել է գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

 

Latest

Ողբերգական դեպք. հրդեհված տանը հայտնաբերել են կնոջ և նրա 6-ամյա դստեր մարմինները. նրանց դանակահարել են
Գլխավոր դատախազը կգնա ԱԺ. այս անգամ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի հետևից. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորներին
Վայոց ձորի մարզում, հայրը գիշերային ուշ ժամերին, անչափահաս դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ
Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար
ՖՈՏՈՆԵՐ. Էլեն Ասատրյանը նշանադրվել է. «Ես ասացի` այո». ռոմանտիկ լուսանկարին կից գրել է նա
«Կրթվելը նորաձև է»-ի կազմակերպիչները ներկաներին արգելել են հեռախոսներ ունենալ. վարչապետն ու տիկինը խոսել են Արցախի կորստից
«Հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու». Փաշինյանի կոչը
ԱԱԾ-ն խաբե՞լ է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
ՎԻԴԵՈ. Ծեծ ու կրակոցներ «Avenue Arzni» հյուրատանը. ինչ են գտել դեպքի վայրում. բացառիկ կադրեր