ՎԻԴԵՈ. Ծեծ ու կրակոցներ «Avenue Arzni» հյուրատանը. ինչ են գտել դեպքի վայրում. բացառիկ կադրեր

ArmLur.am-ի տեղեկություններով` կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Արզնիի «Avenue Arzni» հյուրատնից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, կա 2 վիրավոր։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր։

ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ հենց այնտեղից։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։

Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները պարզում են հրազենային վնասվածք ստացած և այդ 2 քաղաքացիների ինքնությունը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից արդեն հիվանդանոց է մեկնել քննչական խումբը։

Latest

Գլխավոր դատախազը կգնա ԱԺ. այս անգամ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի հետևից. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորներին
Վայոց ձորի մարզում, հայրը գիշերային ուշ ժամերին, անչափահաս դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ
Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար
ՖՈՏՈՆԵՐ. Էլեն Ասատրյանը նշանադրվել է. «Ես ասացի` այո». ռոմանտիկ լուսանկարին կից գրել է նա
«Կրթվելը նորաձև է»-ի կազմակերպիչները ներկաներին արգելել են հեռախոսներ ունենալ. վարչապետն ու տիկինը խոսել են Արցախի կորստից
«Հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու». Փաշինյանի կոչը
ԱԱԾ-ն խաբե՞լ է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
ՎԻԴԵՈ. Ծեծ ու կրակոցներ «Avenue Arzni» հյուրատանը. ինչ են գտել դեպքի վայրում. բացառիկ կադրեր
Փաշինյանի ավտոշարասյունը Սյունիքից վերադառնալուց վթարի ենթարկվե՞լ է. խոսնակների հերքումն ու իրականությունը