Փաշինյանի ավտոշարասյունը Սյունիքից վերադառնալուց վթարի ենթարկվե՞լ է. խոսնակների հերքումն ու իրականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը` Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել։

«Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը»,-գրել է նա:

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը այսօր Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել թիկնապահներից ոմանք։

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի ավտոշարասյունը նաև վթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը իր սոցցանցում ևս հերքեց տեղեկությունը` դեպքի մասին մանրամասներ ներկայացնելով։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզի Արմաշ գյուղում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

«Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում` պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,–գրել է նա։

Սարգսյանը ևս նշել է, որ մամուլում տարածված տեղեկություններտը, թե նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը, չի համապատասխանում իրականությանը։

Latest

Գլխավոր դատախազը կգնա ԱԺ. այս անգամ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի հետևից. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորներին
Վայոց ձորի մարզում, հայրը գիշերային ուշ ժամերին, անչափահաս դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ
Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար
ՖՈՏՈՆԵՐ. Էլեն Ասատրյանը նշանադրվել է. «Ես ասացի` այո». ռոմանտիկ լուսանկարին կից գրել է նա
«Կրթվելը նորաձև է»-ի կազմակերպիչները ներկաներին արգելել են հեռախոսներ ունենալ. վարչապետն ու տիկինը խոսել են Արցախի կորստից
«Հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու». Փաշինյանի կոչը
ԱԱԾ-ն խաբե՞լ է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
ՎԻԴԵՈ. Ծեծ ու կրակոցներ «Avenue Arzni» հյուրատանը. ինչ են գտել դեպքի վայրում. բացառիկ կադրեր
Փաշինյանի ավտոշարասյունը Սյունիքից վերադառնալուց վթարի ենթարկվե՞լ է. խոսնակների հերքումն ու իրականությունը