ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Ծաղիկներ տեղափոխող «Ford»-ն այրվել, վերածվել է մոխրակույտի. Երևան-Գյումրի ավտոճանապարհին ահռելի խցանում է

Այսօր առավոտյան խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու նպատակով:

Latest

ՎԻԴԵՈ. Երևանի կենտրոնի աղբն ու փողոցները Գինու օրերից հետո. կադրեր կեղտոտ մայրաքաղաքից
ՖՈՏՈ. «Սրբուհի Գալյանն իր պիջակի գույնը հարմարեցրել է վարչապետի գլխարկի հետ. ճաշակին ընկեր չկա». գրառում
ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Երևանի կենտրոնում գինի են վայելում
Երկու անչափահաս տղաները վերադարձվել են հայկական կողմին. մանրամասներ
ՀՀ 2 անչափահաս քաղաքացի է կորել, երկրի վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում»․․․Լավ սրան ի՞նչ անուն տաս
ՎԻԴԵՈ. Տիգրան Ավինյանի աշխատողները, փողոցում, ծեծում են առևտրականին. ծեծկռտուք քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ
ՎԻԴԵՈ. Ինչպես են տղաները մոլորվել և անցել Ադրբեջանի սահման. ովքեր են նրանք. մանրամասներ դեպքից
Տղամարդը` գողություն անելու նպատակով, տանիքից անցք է բացել ու մտել ոսկերչական խանութ
ՎԻԴԵՈ. Ինչպես է Մենչը դստերն ուղեկցում է խորան. հարսանիքը կայացել է Ամերիկայում