Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ. կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում

ArmLur.am-ի տեղեկություններով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ:

ArmLur.am-ը տեղեկությունը ստուգելու համար փորձեց կապ հաստատել վերջինիս հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Քիչ առաջ վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։ Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»։

Նշենք, որ Արամ Ղազարյանը 2000-2020 թթ-ին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանական համակարգում։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ իր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննսյանին հորդորել է ազատման դիմում գրել։

Latest

Վրաստանն արգելել է վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո. ինչն է պատճառը
ՎԻԴԵՈ. Խայտառակություն. համացանցում տարօրինակ են որակում նախկին ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի անգլերենի իմացության մակարդակն ու կարդալու ունակությունը
ՎԻԴԵՈ. Աշխատողը, ծխախոտը բերանում, բացել է վառելիքով լի մեքենան. կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը նրան օդ շպրտում
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Ծաղիկներ տեղափոխող «Ford»-ն այրվել, վերածվել է մոխրակույտի. Երևան-Գյումրի ավտոճանապարհին ահռելի խցանում է
ՎԻԴԵՈ.Փաշինյանն ուժայիններին հանձնարարել է հոգևորականների ցուցակ կազմել. նրանց նկատմամբ գործողություններ կանեն
ՎԻԴԵՈ. Կոմիտասի պողոտայից ամուսինները երեխա են գողացել. հասել են Բագրատաշենի անցակետ, որպեսզի երկրից դուրս գան
Ինքնասպանություն թե՞ սպանություն. Նորագավիթի սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
ՎԻԴԵՈ. Ում կփոխարինի Էլիզ Մելիքյանը՝ «վերջին զանգ» սերիալում. Էլիզը մուտք է գործում սերիալ
«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը պարտադիր է». հայտարարել է Ադրբեջանի դեսպանը