Նարեկ Նալբանդյանը նախկին դեսպանից 3 մլն դոլարով գնել է Հաճնի ադամանդի գործարանը

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։

Գործարար Նարեկ Նալբանդյանից «Հետքը»տեղեկացավ, որ գործարանը ձեռք է բերվել 3 միլիոն դոլարով, որը ֆինանսավորել է «Ամերիաբանկ»-ը։ Վարկային միջոցներով գնված գործարանում ծրագրում են վերականգնել եւ զարգացնել ադամանդագործությունը։ «Առաջիկայում նախատեսում ենք նոր հոսքագծեր ներմուծենք եւ հույս ունենք, որ այս տարի կկարողանանք գործարանը շահագործել»,- ասաց Նարեկ Նալբանդյանը։

«Շողակն» գործարանը եղել է «Դայմոնդ պարկ» ՓԲԸ-ի սեփականությունը, որի 100% բաժնեմասը պատկանել է «Գոլդ ընդ դայմոնդ» ՍՊԸ-ին։ Դրա բաժնետերերն էլ եղել են Ահարոն Պապոյանը, Վահան Աբգարյանը եւ Վարդան Տողանյանը (յուրաքանյուրը՝ 33.3% բաժնեմասով)։ 2025 թ․-ի մայիսի 15-ից «Գոլդ ընդ դայմոնդ» ՍՊԸ-ի բաժնետերերը հետևյալ անձինք են՝ Նարեկ Նալբանդյան, Արտեմ Սահակյան, Նարեկ Մարգարյան (33.3%)։

Latest

Հարազատ ծնողներին հենց տանը կյանքից զրկած Նարեկը տարիներ առաջ էլ փորձել էր հրկիզելով սպանել նրանց․ նոր մանրամասներ՝ սարսափազդու միջադեպից
Հարազատ որդու կողմից սպանված ծնողներն են․ ինչ են պատմում հարևանները
Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու