Հայտնի դերասանուհուն եկեղեցի էր ուղեկցում դատարանի առաջ կանգնած ԳՇ նախկին պետը. ով է նա. մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի ունեցավ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքը:

Նրա ընտրյալը ռուսաստանցի գործարար է, անունը` Գուրգեն: Այս մասին գրել է hraparak.am-ը:

Համացանցում տարածված տեսանյութերից նկատեցինք, որ երիտասարդ դերասանուհուն եկեղեցու խորան ուղեկցեց հորեղբայրը` ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։

Հիշեցնենք, որ Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով։
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:
Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Latest

ՎԻԴԵՈ․ Մեծ արագության պատճառով նավակը ակրոբատիկ պտույտ է տվել օդում ու շրջվել
ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար-հրդեհ․ «Mercedes»-ը ճանապարհից թռել է ու այրվել․ վարորդը եղել է խմած
ՖՈՏՈ․ Թուրքիան, այսօր առավոտյան, զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան
Գողը կրակել է պարեկների վրա․ իրավապահները փորձել են կանգնեցնել հանցագործին, նա՝ կրակել է․ ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ․ Զորամասում զինվորների մեջ խոսակցություններ են եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Ողբերգական միջադեպ․ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավը շրջվել է, ծովը ծածկվել է կենդանիների մարմիններով
ՖՈՏՈՆԵՐ․ 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ավտոբուսը շրջվել է
Հայհոյել, ծեծել, ապա՝ կրակել են իրար վրա․ ինչու են անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել․ կրակոցներ Մալաթիա Սեբաստիայում
ՎԻԴԵՈ․ Հուզիչ տեսանյութ․ Շուշաննա Թովմասյանի որդիներն այցելում են հիվանդանոց՝ մայրիկին ու նորածին քույրիկին տեսակցության