ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար Լուսակերտի զորամասի դիմաց․ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Հարություն Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Սամվել Ա․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Latest

ՎԻԴԵՈ. Խցանման մեջ սիգնալ տվող վարորդին պարեկները փռում են ասֆալտին
Տուբերկուլյոզով հիվանդները, այսուհետ, կբուժվեն տանը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար
ՖՈՏՈ․ Բժիշկը հիվանդի ողնաշարը սխալ է ուղղել․ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել
ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը փաբում հաճույք է ստանում
Ուղեւորը տուրուդմբոց է սարքել ինքնաթիռի մեջ, ցանկացել է բացել դուռը․ օդաչուն ստիպված հատել է օվկիանոսը
ՎԻԴԵՈ․ Պոկել են Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակի ժապավենները
ՎԻԴԵՈ․ Արման Հովհաննիսյանը խունկ է ծխում Արա Մարտիրոսյանի գերեզմանին
ՎԻԴԵՈ․ Վարորդը որոշել է մեքենան վարել մայթի վրայով
ՎԻԴԵՈ․ «3 անգամ փորձել են հետ բերել, 4-րդին սիրտը չի դիմացել»․ ինչն է եղել մահվան պատճառը