
Երջանկություն ասվածը հարաբերական հասկացություն է։ Շատերի համար երջանկությունը կայանում է հաջողության, սիրո, նյութական հաջողությունների մեջ է, իսկ շատերի համար էլ՝ պահերի, հոգեկան խաղաղության, կյանքի իմաստը գտնելն է։ Այսօր երջանկության միջազգային օրն է։ ՄԱԿ-ի որոշմամբ 2012 թվականից մարտի 20-ը նշվում է, որպես երջանկության միջազգային օր։
ՄԱԿ-ը՝ անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով, ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով։ Նշենք, որ աշխարհի 140 ամենաերջանիկ երկրների ցուցակում Հայաստանի Հանրապետությունը 73-րդ տեղում է։
«The Happy Planet Index (HPI)» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով Հայաստանի երջանկության ցուցանիշը կազմում է 25.7։ HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիր, ցույց է տալիս, թե՝ աշխարհի երկրները որքանով կարող են երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար։ Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ հիմնվելով երեք չափանիշերի վրա.
1․ բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն
2․ բարեկեցություն ․ էկոլոգիական «հետք»։
Պետք է հիշել, որ երջանկությունը հաճախ ոչ թե նպատակ է, այլ՝ ընթացք, կապված մեր վերաբերմունքի և ընկալման հետ։ Երբ մենք կենտրոնանում ենք ներկայով ապրելուն և գնահատելուն, երջանկությունն ինքնին ավելի հասանելի է դառնում։