Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 28-ամյա Ժորա Այվազյանի վարած «Mercedes» և 34-ամյա Սամվել Նավասարդյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Այվազյանը, նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արփինե Իշխանյանը և «Opel»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Անժելա Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կոււրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Latest

Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը. նոր մանրամասներ՝ դեպքի վայրից
Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուսն ու «Nissan»-ը. կա տուժած
Ավտովթարից կյանքից զրկվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը
Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել
ՖՈՏՈ. «Ձմռան և աշնան հանդիպումը». Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Սրբապղծություն՝ Լոռու մարզում. կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռն ու այնտեղից հափշտակություններ կատարել
6 ամիս կապ չի եղել. Արցախում կյանքից հեռացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել
Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
Ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ որն է պատճառը