Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել

azatutyun.am-ը գրում է. Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Ադրբեջանին փոխանցվող հարակից Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Ասում է՝ երեկ վարչապետի հրապարակած քարե, համարակալած սյունը աչքով չի ընկել, բայց փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից։ Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է, ասում է։

«Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով կռասկած կեսից վերև», – ասում է նա։

Հիմա սպասում է՝ գյուղապետարանում կորոշեն՝ շարունակե՞ն աղբը Ադրբեջանին անցնող տարածք տանել, թե ոչ։ Բայց կոմունալի աշխատակից Մեխակին մի բան պարզ է՝ տեղանքն արդեն վտանգավոր է՝ մոտենալ չի լինի։

Latest

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների մարմիններ
ՖՈՏՈ. «Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ մայրաքաղաքում
Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է
ՖՈՏՈ․ «Հայաքվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց․ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել