Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են «Mercedes», «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված տրակտորը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է՝ փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ վիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները:

Latest

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների մարմիններ
ՖՈՏՈ. «Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ մայրաքաղաքում
Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է
ՖՈՏՈ․ «Հայաքվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց․ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել