Այս տարի հնարավոր կլինի անզեն աչքով դիտել աստղի բռնկումը, որը տեղի է ունեցել 3000 տարի առաջ

tech.news.am-ը գրում է. 2024-ին սպասվում է հազվագյուտ իրադարձություն՝ աստղի պայթյուն, որը տեղի է ունենում մոտ 80 տարին մեկ անգամ։ Այս աստղը գտնվում է Երկրից մոտ 3000 լուսատարի հեռավորության վրա, սակայն դրա պայթյունը հնարավոր կլինի դիտել անզեն աչքով, ընդորում՝ մի քանի օր շարունակ:

ՆԱՍԱ-ի բնապահպանական հարցերով վարչության ղեկավար Բիլ Քուքը Fox News Digital-ին ասել է, որ աստղագետները չեն կարող ճշգրիտ ասել, թե երբ տեղի կունենա այս երևույթը, սակայն հայտնի է, որ դա տեղի կունենա այս տարի և կտևի մի քանի օր, որից հետո աստղը «կհանգչի»:

Նախկինում այս աստղը տեսնելու համար հարկավոր էր աստղադիտակ, բայց ինչ-որ պահի այն կբռնկվի և այնքան պայծառ լույս կարձակի, որ դա հնարավոր լինի տեսնել անզեն աչքով: Հենց հիմա այն արդեն կարելի է տեսնել փոքր աստղադիտակով, քանի որ այն սովորականից ավելի պայծառ է փայլում։

Խոսքը Հյուսիսային պսակ համաստեղությունում գտնվող T Coronae Borealis աստղի մասին է, որը երբեմն կոչվում է «վառվող աստղ»: Այս աստղի բռնկումներն արդեն գրանցվել են երկու անգամ՝ 1866-ի մայիսի 12-ին և 1946-ի փետրվարի 9-ին: Քուկի խոսքով՝ դրա պայծառությունը համեմատելի է Հյուսիսային աստղի հետ։ Եվ այն բռնկվում է մոտ 80 տարին մեկ անգամ։

Հետաքրքիր է, որ բռնկումը, որը մենք կտեսնենք այս տարի, իրականում տեղի է ունեցել 3000 տարի առաջ. հենց այդքան ժամանակ է պահանջվել, որպեսզի այս աստղի լույսը հասնի մեզ։

«Այն ժամանակ, երբ այս աստղը պայթել է՝ 3000 տարի առաջ, մեզ մոտ նոր էր ավարտվում բրոնզե դարը,- ասել է Քուկը,- Պաղեստինում թագավորում էր Դավիթը։ Այս ամենը տեղի է ունեցել մեզ մոտ, բայց հենց նման հեռավոր անցյալում է տեղի ունեցել այս պայթյունը՝ 3000 տարի առաջ»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս պայթյունը։

Սպիտակ թզուկը դեպի իրեն է «ձգում» մոտակա ուղեկից աստղի նյութը (այս դեպքում՝ կարմիր հսկայի)։ Այս նյութը կուտակվում է սպիտակ թզուկի մակերեսին այնքան ժամանակ, մինչև այն դառնում է այնքան խիտ և տաք, որ պայթում է, իսկ նյութը արտանետվում է դեպի տիեզերք, ինչի հետևանքով աստղը սովորականից ավելի պայծառ է փայլում:

Եվ այս պայթյունը տպավորություն կստեղծի, որ ասես նոր պայծառ աստղ է հայտնվել երկնքում՝ Հերկուլես համաստեղությունից մի փոքր աջ հատվածում։ Մի քանի օր անց, սակայն, դրա պայծառությունը զգալիորեն կնվազի։

Ըստ Քուկի՝ այս երևույթը շատ ավելի հազվադեպ է, քան ապրիլի 8-ին դիտված արևի ամբողջական խավարումը. մարդն իր կյանքում կարող է տեսնել մի քանի նման խավարում, իսկ աստղի այսպիսի պայթյունը հաջորդ անգամ տեղի կունենա 79 տարի հետո։

Latest

Տավուշի գյուղերը ՀՀ- ի վերջին պաշտպանական գիծն էին… 
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է կյանքից զրկվածների և վիրավորների ինքնությունը
Կիրանցում մեկ ժամից ավելի է՝ հոսանք չկա
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ որն է պատճառը
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
35-ամյա տղամարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ․ ինչ է կատարվել երեկ գիշերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը
Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ
Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին