Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի մարմինը

Այսօր՝ ապրիլի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վանաձորի» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զ. Նավասարդյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արթուր Բեջանյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը:Ոստիկաններն ու պարեկները նշված տան լոգարանում բերանքսիվայր հայտնաբերել են տան բնակիչ 31-ամյա Արամայիս Զ.-ի դին:

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է շմոլ գազը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես ջոկատի հրամանատարի տեղեկալ:Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:

Latest

Տավուշի գյուղերը ՀՀ- ի վերջին պաշտպանական գիծն էին… 
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է կյանքից զրկվածների և վիրավորների ինքնությունը
Կիրանցում մեկ ժամից ավելի է՝ հոսանք չկա
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ որն է պատճառը
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
35-ամյա տղամարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ․ ինչ է կատարվել երեկ գիշերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը
Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ
Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին