Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին

hetq.am-ը գրում է․ «Հայբուսակ» համալսարանի արտասահմանցի ուսանողները (մեծ մասամբ՝ հնդիկ, կան նաև ուսանողներ Իրանից և Իրաքից) դժգոհում են, որ համալսարանը իրենց չի թողնում մասնակցել ավարտական քննություններին։

Հնդիկ ուսանողները նշում են՝ համալսարանը ավարտական քննությունից առաջ որոշել է նախաթեստ (pretest) անցկացնել։ Քննությունից հետո պարզվել է, որ նախաթեստը ձախողած ուսանողները չեն կարողանա մասնակցել ավարտական քննություններին։

Ուսանողները դժգոհում են՝ ասելով, որ ոչ մի համալսարանում նման բան չկա, և նախաթեստ պետք է հանձնեն միայն արտասահմանցի ուսանողները։ Իսկ իրենց չեն զգուշացրել քննության կարևորության մասին, այլ ասել են՝ մի մտահոգվեք, սա սովորական քննություն է։

Ըստ մի շարք ուսանողների՝ իրենցից պարզապես գումար են ուզում ստանալ։

360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

Տավուշի գյուղերը ՀՀ- ի վերջին պաշտպանական գիծն էին… 
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է կյանքից զրկվածների և վիրավորների ինքնությունը
Կիրանցում մեկ ժամից ավելի է՝ հոսանք չկա
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ որն է պատճառը
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
35-ամյա տղամարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ․ ինչ է կատարվել երեկ գիշերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը
Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ
Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին