ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես շուտ եմ բռնկվում, իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ»․ Ծառուկյանը երկրպագուի է հարվածել Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ

Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ օկտագոն դուրս գալու ճանապարհին հարվածել է երկրպագուներից մեկին։ Երկրպագուն սադրել է հայ մարտիկին։

Մենամարտից հետո Արման Ծառուկյանն անդրադարձել է միջադեպին.

«Ես շուտ եմ բռնկվում։ Իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ։ Ես տաքարյուն տղա եմ Կովկասյան լեռներից։ Ինձ հունից հանելը շատ հեշտ է։ Դրա պատճառով մարզիչս միշտ ասում է, որ պետք է հանգստանամ։ Օկտագոն դուրս գալիս ես բոլորին տեսնում եմ, հիշում եմ դեմքերը։ Հուսով եմ՝ այդ տղան փողոցում չի հանդիպի ինձ»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

3 ռաունդ տևողությամբ մենամարտում 27-ամյա Ծառուկյանը հաղթել էր մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Հայաստանի ներկայացուցիչն օկտագոն էր դուրս եկել հայկական երաժշտության ներքո։ Հաղթանակից հետո նա խնդրել է ռևանշ մենամարտի հնարավորություն տալ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։

2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Latest

ՖՈՏՈ. Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ֆոտոթակարդները ֆիքսել են ընձառյուծի
Կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպման են
Բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած
Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին
Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ
Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը
Սուրենի վիրահատությունն ա, ես անհանգիստ եմ. Մագա Հարությունյանի հրապարակումը հիվանդանոցից