Բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած

Երեկ՝ ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարույթան ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանն ու Արամ Բարսեղյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք, հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
«Մուտքը արևային ակնոցներով». «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
ՖՈՏՈ․ Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը․ ընդդիմադիր գործիչ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ Բագրատ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. հարց՝ Ավանեսյանին
11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8 տարվա՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը
ՖՈՏՈ․ ՔՊ-ի ներքին չատում անհանգիստ են. գրագրության ստոպ նկար
ՖՈՏՈ․ Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը