Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Այսօր՝ ժամը 00:50-ի սահմաններում, 24-ամյա Ազատ Մարտիրոսյանի իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com -ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազախողովակի փականները և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան բարձրված է եղել գազաբալոններով, բարեբախտաբար դրանք չեն պայթել, իսկ գազաբալոններից 7-ը շպրտվել էին մոտ 10-20 մետր:

Latest

ՖՈՏՈ. Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ֆոտոթակարդները ֆիքսել են ընձառյուծի
Կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպման են
Բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած
Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին
Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ
Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը
Սուրենի վիրահատությունն ա, ես անհանգիստ եմ. Մագա Հարությունյանի հրապարակումը հիվանդանոցից