«Kia»-ն բախվել է քարե պարսպին․մայրը կյանքից զրկվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հայաստան Ա․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Իջևան քաղաքի սկզբնամասում, կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 71-ամյա Համեստ Պ․-ն տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը վարորդի մայրն էր։

Latest

ՖՈՏՈ. Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ֆոտոթակարդները ֆիքսել են ընձառյուծի
Կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպման են
Բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած
Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին
Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ
Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը
Սուրենի վիրահատությունն ա, ես անհանգիստ եմ. Մագա Հարությունյանի հրապարակումը հիվանդանոցից