Այո, շուտով կհանդիպենք, տղա՛․ Ծառուկյանի պատասխանը՝ Մախաչևին

Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC 300-ում Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատասխանել է թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի գրառմանը:

Ռուսաստանցի մարտիկը գրել էր՝ «Պատրա՛ստ եղիր, շուտով կհանդիպենք, տղա՛»: Մախաչևն այս գրառումը կատարել էր այն բանից հետո, երբ 27-ամյա Ծառուկյանն Օլիվեյրային հաղթելուց հետո օկտագոնում խնդրել էր դաղստանցու հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորություն տալ:

«Այո, շուտով կհանդիպենք, տղա՛»,- պատասխանել է Ծառուկյանը Մախաչևի գրառմանը:

2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում հայ մարտիկը տարել է 9 հաղթանակ, պարտվել երկու անգամ։

Աղբյուրը՝ shantnews.am

Latest

ՖՈՏՈ. Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ֆոտոթակարդները ֆիքսել են ընձառյուծի
Կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպման են
Բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած
Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին
Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ
Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը
Սուրենի վիրահատությունն ա, ես անհանգիստ եմ. Մագա Հարությունյանի հրապարակումը հիվանդանոցից