Խոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են «Mazda»-ն ու «Volkswagen»-ը. վիրավորներ կան

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Հրաչիկ Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի գումարտակի պարեկները:

Վիրավորներից մեկին  ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները, և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Latest

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը