Ադրբեջանական հեռուստաալիքի մամուլի քարտուղարը պարզաբանում է հայտնել, թե ինչու Արայիկ Հարությունյանի հարցազրույցը չի հրապարակվել

armtimes.com-ը գրում է. Մարտի 28-ին ադրբեջանական AzTV հեռուստատեսությունը պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։

Հայտարարված հարցազրույցը, սակայն, եթեր չի հեռարձակվել։

Սոցիալական ցանցերում հեռուստաալիքի նկատմամբ տեղացել են հեռուստադիտողներին խաբելու մեղադրանքներ։

AzTV հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը ի պարզաբանում հայտնել է, որ թեև նախապես հայտարարվել է, որ խնդրո առարկա հարցազրույցը կհեռարձակվի մարտի 28-ին,սակայն հետո այս տեղեկությունը ջնջվել է AzTV-ի սոցցանցերի էջերից։

«Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանո՞վ է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Երեկ չէինք էլ հայտարարել, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն ենք տվել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ պարզաբանումներ են անհրաժեշտ։ Հետևաբար, հեռուստադիտողների միջև խառնաշփոթությունից խուսափելու համար մենք հեռացրել ենք այս գովազդները մեր բոլոր սոցիալական հաշիվներից:

Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, ըստ էության, հղում էր մարտի սկզբին արված հայտարարությանը, որը ջնջվել է։ Քաղաքացիները կարծես թե համոզված էին, որ մարտի 28-ին անպայման եթեր է դուրս գալու հարցազրույցը»,- ասել է նա։

Միաժամանակ Սեյդովը նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի։

«Հեռարձակում անպայման կկայանա, բայց երբ՝ պարզ չէ։ Հենց ժամանակը հայտնի լինի, հարցազրույցի հրապարակման օրը կհայտարարենք»,- հավելել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական AzTV-ն տեսանյութ էր հրապարակել՝ իրազեկելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ յուրաքանչյուր երկրի իշխանություն պարտավոր է պահել միջազգային իրավունքը:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա ոտս լղճիր. տաքսին տրորեց ոստիկանի ոտքը
ՎԻԴԵՈ. Ս… եղեք զինվորական ծառայությունից, էդ ինչի՞ ազդեցության տակ էիք, որ զղջում եք. Գևորգ Պետրոսյանը` երեկ Կիրանց այցելած այնուհետև փոշմանած զինվորականներին
TikTok-ը չի դիտարկում ամերիկյան իր բիզնեսը վաճառելու հնարավորությունը և ավելի շուտ կփակվի ԱՄՆ-ում
ՖՈՏՈ. Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանի պաչիկները՝ Ծիծեռնակաբերդի միջադեպի հաջորդ օրը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մինի վրա մարդ ա տրաքել»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում